Ականջդ կանչի, Կլարա Ցետկի’ն 
Սկսվեեեեեեեց !!!!!
Էլի շնորհավորանքներ, էլի նվերներ, էլի թանկացող ծաղիկներ, հեռուստաալիքներով գովազդվող ակցիաներ, զիզի-բիզի ինտերնետ նվերներ և գունավոր գրություններ, էլի կանացի հպարտության անիմաստ զգացողություն ու էլի մարտի 8:

Մարտի 8 ասվածի պատմությունն սկսվում է 1857 թվականի մարտի 8-ից, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողները, աղմկելով դատարկ կաթսաներով, դույլերով ու թասերով, հանուն իրենց իրավունքների պաշտպանության, քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Նրանք պահանջում էին 16-ժամյա աշխատանքի փոխարեն 10-ժամ, աշխատանքային լավ պայմաններ ու տղամարդկանց հավասար աշխատավարձ:

Սակայն տոնն ավելի շատ կապվում է Կլարա Ցետկինի անվան հետ, ով կազմակերպում է կանանցից կազմված հեղափոխական ջոկատ, սկսում պայքարել կանանց իրավունքների համար: 1910-ին Կանանց միջազգային կոնֆերանսում նա առաջարկում է ամեն տարի մի օր նշել որպես տոն: Որպես Կանանց միջազգային օր` մարտի 8-ն առաջին անգամ նշվում է 1913-ին Պետերբուրգում: Սակայն Մարտի 8-ն արդեն վաղուց կորցրել է իր սկզբնական` քաղաքական նշանակությունը: Այսօր այն Գարնան, Սիրո ու Գեղեցկության տոն է:

Մեծ երանությամբ իր ամուսնուց կամ զուգընկերոջից նվեր ստացող կինը հազիվ թե հիշի իր ու իր նմանների համար մղած Կլարայի պայքարը: Սակայն հերիք չէ` նա կանանց կողմից բավարար ուշադրության չի արժանանում, տղամարդկանց կողմից էլ հալածվում է: Ախր որտեղից իմանար խեղճ Կլարան, որ հայերը ոչ միայն չեն բավարարվելու մարտի 8-ով, և ստեղծելու են ապրիլի 7-ը, այլև հայտարարելու են կանանց միամսյակ: Հետո ի±նչ, որ ոչ պաշտոնական: Դա հո չի մեղմացնում տղամարդկանց չարչարանքները: Հեշտ չի չէ± մի ամիս շարունակ սիրելու, հոգատար, ուշադիր ու նվիրված լինելու կոչեր լսել: Էլ չենք խոսում դա իրականացնելու հաջողված ու անհաջող փորձերի մասին:

Եվ որպեսզի հանկարծ սահուն կերպով քայլ չանենք դեպի Կլարա Ցետկինի գաղափարախոսություն, պետք է կանգ առնել այստեղ ու շնորհավորել… բայց ոչ թե կանանց, այլ տղամարդկանց :Դ Սիրելի տղամարդիկ, այս տոնը ձեզ առընչվում է գուցե առավել, քան կանանց: Հենց ձեր ուրախության, ձեր երջանիկ ու սիրված լինելու համար Աստված ստեղծեց կնոջը, ով հանուն ձեզ պատրաստ է ամեն ինչի:

Պետք չէ խնայել այն հրաշալի բառերը, որոնք մտածում, բայց չեք բարձրաձայնում, պետք չէ թաքցնել այն զգացմունքները, որոնք զգում, բայց չեք արտահայտում: Ոչինչ որ այս տոնին ձեր սիրտն ավելի արագ բաբախի, քան կանանցը, ոչինչ որ խճճվեք նվերներ ընտրելու ու տոնն իսկական տոն դարձնելու դժվար գործում: Եղեք այնպիսին ու արեք ամեն ինչ, որ ձեր կողքին կինն իրեն իսկապես կին զգա: Շնորհավոր …


















Txanerrrr? es enqan zbaxvac eq nver @ntrelov u caxik gnelov, cheq el uzum ardzaganqel?
Es der nenc txayi chem patahel vor siri es or@:
bareeeeeeeeev dzeeeez…….. SHNORHAVORUM EM bolor axjiknerin, mayrerin, ev @ndhanrapes gexecik serin……… tox misht garun lini dzer hogum u srtum………… isk es gitem mi txai, ov ays tonin shaaaaaat er spasum……. petq e siro xostovanutyun aner…………
Շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկներին գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում բոլորին գարնանային բարձր տրամադրություն, տաք ժպիտներ և մեեեեեեեեեեեծ սեր: Իսկ ինչ վերաբերվում է տղամարդկանց, կարծում եմ նրանց համար այս միամսյակը առանձնապես չի տարբերվի տարվա մյուս օրերից, քանի որ նրանցից հոգատարները ինչպես միշտ ուշադրության կենտրնում կպահեն իրենց սիրելի կանանց, իսկ անտարբեր տղամարդիկ այդպես անտարբեր էլ կմնան:
Qani vor menq gexecik seri nerkayacucich enq txaner@ petqa voch te mek amis ayl 1 tari, gone shabat@ mi angam mez caxikner nviren, nverner tan……….
De gone 1 amsva poxaren 2 anis siro ev gexeckutyan ton liner………….
im karciqov lav kliner ete mer ton@ tever tarin 12 amis
tarin 12 amis??chgitem etel miban cher lini!!@ndhanrapes amen inch chapi meja gexeciiiiik!hamel eti amenakarevor@ chi, vorovhetev tekuz ttarin mek angam. ..mek amsov en mez hishum bayc iranq mez sirumen u chen patkeracu iranc kyanq@ aranc mez!!