Աղջիկներին՝ տղաների մասին 
Սիրելի աղջիկներ, այժմ եկել է ժամանակը իմաանալու ձեր ընտրյալների սիրային նախասիրություները: Հիմա դուք հնարավորություն ունեք նախորոք իմանալ, թե ձեր սիրեցյալն ինչ է սիրում և ինչպես է սիրում անկողնում: Եվ, առհասարակ, ինչպիսի աղջիկների է նախընտրում: Գնահատեք Ձեր հնարավորությունները, համեմատեք իրական նախատիպերի հետ, արտահայտեք Ձեր կարծիքը:
Խոյ՝ մարտի 21-ապրիլի 20
Իր նպատակին հասնելու համար նա ընդունակ է կիրառել ամենատարբեր հնարքներ ու խորամանկություններ, անգամ` նենգություն ու խաբեություն: Ընդ որում` երբեմն բուն մերձեցումը կարող է կորցնել իր հմայքը, քանի որ ուժերն արդեն վատնել է դրան հասնելու համար: Երբեմն կասկածամիտ է դառնում, և նման դեպքերում մերձեցումը կնոջ համար վերածվում է խոշտանգման: Կարելի է չկասկածել` նա անպայման կամուսնանա այնպիսի կնոջ հետ, որը կենթարկվի իրեն և կկատարի իր քմահաճույքները: Ամուսնության մեջ ինքնավստահություն ու հանգստություն ձեռք բերելով` կնոջ համար սեռական հրաշալի զուգընկեր ու ընտանիքասեր կլինի:
Ցուլ՝ ապրիլի 21-մայիսի 20
Միանգամից ասենք, որ կանայք ձգտում են ամուսնանալ նրա հետ: Ճկուն ու նուրբ սիրահար չես անվանի նրան, բայց կիրքն ուժեղ է ու գրգռիչ ազդեցություն է ունենում կանանց վրա: Մերձեցման պահին նա հակված է իրավահավասարության և չի ձգտի Ձեզ ճնշել իր զգացմունքայնությամբ: Եթե որոշել եք նրա հետ հարաբերություններ ունենալ, պատրաստ եղեք անկեղծանալ մինչև վերջ: Նա ինքն անկեղծ է մերձեցման բոլոր դրսևորումներում և նման վերաբերմունք է ակնկալում նաև զուգընկերուհուց: Գործնականում նրան անհնար է խելքահան անել կանացի զանազան խորամանկություններով: Մի կարևոր հանգամանք ևս` նրա գերազանց ֆիզիկական վիճակը կպահպանվի մինչև խոր ծերություն, իսկ ամուսնությունն էլ երկարատև ու երջանիկ կլինի:
Երկվորյակներ՝ մայիսի 21-հունիսի 21
Նա բարձր է գնահատում կնոջ ու ինտիմ հարաբերությունների գեղեցկությունը: Սակայն այս նշանի տղամարդկանց տաղանդավորությունը ամենևին էլ գրավական չէ սեռական հարաբերություններում օժտվածության: Ռոմանտիկ աշխարհընկալումից ելնելով` նա ճիշտ չի գնահատում կնոջը` պարուրելով նրան ռոմանտիկայի շղարշով: Դա առաջացնում է բնական պատասխան զգացմունք, բայց մերձեցման պահը հաճախ կարող է հիասթափեցնել Ձեզ: Նա մշտապես հոգածության կարիք ունի, և գրեթե միշտ գտնվում է մի կին, որը զոհաբերում է իրեն հանուն նրա տաղանդի: Բայց նույնիսկ այդ կինը կհասկանա, որ նրա հետ նորմալ ընտանիք կազմել հնարավոր չէ, և կբավարարվի պահապան մուսայի դերով:
Խեցգետին` հունիսի 22-հուլիսի 22
Վիրավորված ու լքված կանանց մեծ շարան է ձգված նրա հետևից: Բայց նրա մեջ կարեկցանք չի առաջանում, քանի որ քիչ է նախատրամադրված այդ զգացմունքին: Նրա բնորոշ գիծը եսասիրությունն է: Ավելի փորձառու կանայք խուսափում են նրանից: Իսկ երիտասարդների մոտ գլխապտույտ է առաջացնում: Ցանկասեր է, անկողնում հոգում է միայն իր բավարարվածության մասին, հաճախ էլ` վիրավորական ու ցինիկ պահվածք դրսևորում: Նրանից իսկական հաճույք կստանաք միայն այն դեպքում, եթե Դուք մազոխիզմի սիրահար եք: Ամուսնությունը նրա համար ոտնձգություն է անձնական ազատության դեմ: Զգույշ եղեք` նա ստեղծված չէ ամուսնության համար: Իշխելու մշտական ձգտումը նրա կնոջը դժբախտ ու տանջված կդարձնի:
Առյուծ` հուլիսի 23-օգոստոսի 23
Բոլոր առյուծների նման նա ևս շատ թուլություններ ունի: Իսկ դուք նույնիսկ չեք էլ ենթադրում, որ վստահ ու բարեհոգի արտաքինի տակ կարող է թաքնված լինել սեփական կարողություններին ու հնարավորություններկն ամենևին էլ ոչ վստահ տղամարդ: Նա միշտ սպասում է ձախողման, այդ պատճառով էլ հավերժական լարվածության մեջ է: Իրեն և ուրիշներին իր լիարժեքությունը ցույց տալու նպատակով դիմում է ամենատարբեր սիրային արկածախնդրությունների, ստեղծում է կասկածելի կապեր: Նրա իսկական ուժը կարող է բացահայտել միայն խելացի ու նրբանկատ կինը, ով կհամոզի նրա, որ բարձր է բոլորից: Հենց նման կնոջն էլ կնության կառնի նա` դառնալով հրաշալի տղամարդ ու զավակների համար հոգատար հայր:
Կույս՝ օգոստոսի 24-սեպտեմբերի 23
Հստակության ու պարզության ձգտումը, ինչպես նաև երկչոտությունը փոքր-ինչ բարդացնում են նրա սիրային կապերը: Նրան խանգարում է նաև իր սիրահարկոտությունը, ինչը բխում է կնոջ մասին իդեալական պատկերացումից: Նրա սեռական հնարավորությունները մեծ են, բայց Ձեզ հատկապես կապշեցնի անկողնում նրա քնքշությունը, ինչը հազվադեպ է այլ տղամարդկանց մոտ: Հենց քնքշությամբ ու նվիրվածությամբ է նա նվաճում կնոջ սիրտը: Թեև նա ոչ այնքան կնոջ աջակցության, որքան նրա բարեկամական տրամադրվածության կարիք է զգում:
Կշեռք՝ սեպտեմների 24-հոկտեմբերի 23
Կշեռքի մի նժարին հրաշալի բնավորությունն է, կայունության ձգտումն ու շրջապատի մարդկանց սերը, մյուսին` կնոջ նկատմամբ տառապագին, բոլորից թաքցվող, անզուսպ ձգողությունը, սեքսի անընդհատ ծարավը: Կնոջ հետ մերձեցումը միայն կարճ ժամանակով է թեթևացնում նրա տառապանքները: Եթե հնարավոր լիներ, կթողներ թե ընտանիքը, թե աշխատանքը` ամբողջովին տրվելով էրոտիկային: Վիճակը բարդանում է նաև նրանով, որ զուգընկերուհիներին բաժին չի հասնում նրա ուշադրությունից. նա ձգտում է միայն իր կրքի բավարարմանը: Ընտանեկան կյանքում ընդունակ է հարաբերական հանդարտության հասնել մի պայմանով, որ կնության առնի նույնատիպ խառնվածքով կնոջ:
Կարիճ՝ հոկտեմբերի 23-դեկտեմբերի 21
Նա կրակոտ, ամենաանհավանական արարքների ընդունակ մարդ է: Մեծ խաղացող և մեծ դերասան: Գերազանց սեռական զուգընկեր լինելով հանդերձ` երբեք իրեն թույլ չի տալիս թուլանալ ու գերի դառնալ կնոջ դյութանքներին: Նրա համար ամենամեծ արժեքն ազատությունն է: Սեքսը նրա համար սպորտ է: Նրան չեն գրավում մատչելիությունը. գերագույն հաճույքը ինտելեկտի ուժով նրան հավասար, նրա նման ազատ ու անկախ կնոջ հաղթելն է: Նրա համար ոչ այնքան հաղթանակի փաստն է հետաքրքիր, որքան խաղի բուն ընթացը: Շատ կանայք կարծում են, որ նրանից պարտություն կրելը նույնն է, թե նրան հաղթելը: Ամուսնու կարգավիճակում նրան պատկերացնելը շատ դժվար է: Կարիճ տղամարդիկ ավելի հաճախ ամուրի են մնում:
Աղեղնավոր` նոյեմբերի 23-դեկտեմբերի 21
Աջ ու ձախ նա Ամուրի նետեր է արձակում` չմտահոգվելով հետևանքերի մասին: Ուժեղ կապվածության պատրաստ չէ, բայց հանգիստ եղեք, դա չի պահանջում նաև Ձեզնից: Նրա կենսակերպը պայմանավորված է վայրերի ու հանգամանքների փոփոխության կրքով: Ու թեև կինը երբեք ուղեցույց աստղ չի դառնա նրա համար, դա դեռ չի նշանակում, որ նա անտարբեր է: Հակառակը` կինը, սեքսը նրան մեծ բավականություն են պատճառում: Հաճախ է դուր գալիս կանանց, բայց հեռանում է` նրանց տալով ամեն ինչ: Իսկ կանայք էլ չեն փորձում նրան հետ պահել` հասկանալով, որ նա ստեղծված չէ տևական միության համար: Անհաջող սիրախաղը նրան չի վախեցնում: Գրեթե միշտ տեղի ունեցածի նկատմամբ փիլիսոփայական վերաբերմունք է ունենում. Կփորձենք երբևէ մի ուրիշ անգամ:
Այծեղջյուր` դեկտեմբերի 22-հունվարի 20
Նա իրատես է և միշտ ճիշտ է գտնում դեպի նպատակը տանող ուղին: Կանանց հետ հարաբերություններում գրեթե միշտ հաջողության է հասնում: Երկար ժամանակ հավատարիմ է մնում նրան, կարողանում է կիսել նրա ցանկասիրական ապրումները: Սեքսը նրա համար միշտ երանգավորված է զգացմունքով: Ներփակ է և ցանկասիրական գաղտնիքները պահում է իր մեջ: Թեև բացվելու և իր ողջ էությունը ցույց տալու կարողություն ունի: Նրան ամուսնացնելու փորձերը հաճախ որևէ արդյունքի չեն հանգեցնում: Անձնական անկախությունն ամենևին էլ վերջին տեղում չէ նրա համար: Ընտանիք է կազմում միայն այն ժամանակ, երբ ինք է հանգում նման որոշման: Իսկ ընտանիքում գերազանց հայր է դառնում, կնոջ նկատմամբ ձգողությունն էլ ժամանակի հետ ավելի է ուժեղանում:
Ջրհոս՝ հունվարի 21-փետրվարի 20
Կրակոտ կնոջ համար նա, թերևս, նվեր չէ: Նրա սեռական ոլորտը մեծ չէ, գտնվում է հոգու հետ ընկած մասերում: Ցանկասիրական նկրտումները նվազագույն են: Նա միանգամայն բավարարված է լինում պատահական կապերով, որտեղ նրան գրավում է ոչ այնքան ֆիզիկական հաճույքը, որքան գեղեցիկ կնոջը տիրանալու բուն փաստը: Նրա սեռական վարքը մեծ չափով պայնանավորված է ընկերների հետ զրույցներով ու գրքերով: Մերձեցման ժամանակ հանգիստ ու պատրաստակամ ենթարկվում է կնոջը, քանի որ այլ դերի պարզապես պատրաստ չէ: Ամուսնության մեջ չի դավաճանում, քանի որ գլուխը միշտ խառն է աշխատանքով և ընտանեկան գործերով: Չնայած դրան` նրա կնոջը երջանկի համարել չի կարելի, քանի որ շատ քիչ զգայական հաճույք է պատճառում նրան: Սակայն, եթե Դուք անաշխույժ խառնվածքով կին եք, նա միանգամայն հարմար է Ձեզ համար, քանի որ մնացյալում հետաքրքիր և օժտված մարդ է, հավատարիմ ընկեր ու օգնական:
Ձկներ՝ փետրվարի 21-մարտի 20
Նա մեծ զգայականությամբ է օժտված: Այն գրգռում և բազում հաճույքներ է պատճառում կանանց: Բայց նրա հոգին թափանցելու կանանց բոլոր փորձերն զուր են անցնում: Շատ լավ է հասկանալով, որ կինը սիրում է ականջներով, խոսքերով խելքահան է անում նրան: Նրա մտերիմ հարաբերությունների մասին չգիտի անգամ իր ամենալավ ընկերը: Նրա համար բավական է հաղթանակների բերկրանքը միայնակ վայելելը: Հոգով հավաքորդ է (կոլեկցիոներ), բայց իր ձեռքբերումները գնահատող հավաքորդ: Միանգամայն գիտակցաբար է ամուսնանում` չնայած չունի ոչ կնոջ, ոչ էլ երեխաների կարիք: Նրա ամուսնական կյանքը միանգամայն կայուն է, բայց կինը միշտ կզգա անկեղծության կարիքը:



















Խոյի նկարը ինչ վախենալու էր, սիրտս կանգնեց
Բայց չէ կատակ եմ անում ընդհանուր առմանբ էս թեմայում գրելու բան չունեմ, որովհետև սիրած անձնավորություն էլ չունեմ
մենակ ուզում էի ասեի, որ կենդանակերպերի նկարները վերջն են
pastoren… chanachum em ksherq txamard. u ete iroq tencn a, yes iranic chei hrajarvi:)))
Im masin etqan el lav baner chein grat
naxord temayum, lav gone es temayic uraxaca, lav baner ein grat…
Hetaqrqir tema a shat. Shnorhavorum em Armanda jan.
chisht a shat hetaqrqrir er, henc nor parzeci vor sutasan em u xoramank
Դե darkhorse ջան, միշտ մենք մի օր իմանում են ճշմարտությունը
uremn mi ban ka
Ba es hima inch em anelu?????????
jox es jrhosi masin inch graca hamaria chishta bayci merdzecman pahov eti suta
Ջրհոսները լՅավն ենննն
*IN
LOVE*
Asem vor shat lav er gras. Hamapatasxanum er masamb. Bays vor ankexs asem hens urish saytum el ei kardasel. Ham el nkarnern ein jurorinak u kareli a asel naev vaxenalu u mankakan. Meka duq aaaaaaammmmmmmmmmmmmeeeeeeeeennnnnnnnnnaaaaa
lavn eq!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Xoyi masin amen inch chisht er grvac. es unecel em xoy @nker u lriv ham@nknum e ira het….cavoq nra hogin tapancelu im porcer@ evs zur ancan
kardaci erkvoryaknerin,ksherqin u jrhosin,pordzelov aveli lav &anachel ereq ayspes kochvatc erkrpaguneris,havataceq henc nuyn kerp el nranc patkeracnum ei,bayc aynuamenayniv gushakutyunneri chem havatum….
es karij em u kavelacnem vor karijnner@ aveli krqot en
he4 lav u 4isht baner 4eiq grel im masin
u es ed mtqi het hamadzayn 4em
chishta es tenc shaaaaat chen havatum es tesak baneri, bayc es graci mej chshmartutyunner kayin
LRIV BRNUMA
Xoyer@ amenakrakot kraknern en, amenaSRTOV mardik xoyern en
kuys txamard@ amenaidealakann e yuraqanchyur axjka hamar, chnayac mek mek gjvum en , orinak hima krvaca hets, bayc de shat en iranq lav@
DE ETQN EL CHISHT CHER U HAM EL LAV BANER CHER GRAC….
ba vor asum ei
de urish en eli ay&exchurner@ ho zorov chi
u es grac@ h@l@ mi masn er en vor asum en esi jurnalner kinon heto ktenas
mi qani ban chashter ksherqi masin grvac
Amen inch ejishtaaaaaa!im @nker@ henc etpisina voncvor nkaraagrvac er!!bayc miqani ban pakas er!!lav menak eni a karevor vor indzi sirumaaaaaaaa!esel iran!imijayloc erkuss el nyun hamastexutyan tak enq cnvel!chnayac hima miasin chenq!!chgitem vonc stacvec iraric erku tarov bajanvecinq, chnayac vochinch. ..ARYUCNER@ amen inchin dimanumen!Iskakan arqaner@ erbeq chen nahanjum!Ax et Banak@!